Մեծ Բրիտանիայի Լիդսի Բեքեթի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեմենցիան բարդացնում է քաղցկեղի բուժումը և մեծացնում բացասական արդյունքի ռիսկերը: Գիտնականների աշխատանքի արդյունքները, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են CA: a Cancer Journal for Clinicians ամսագրում:
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ «Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա»,- ասել է նա։