«Հայաստանում երբեք նմանատիպ քաղաքական ճգնաժամ ինչպիսին այսօր կա գոյություն չի ունեցել». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում երբեք նմանատիպ քաղաքական ճգնաժամ ինչպիսին այսօր կա գոյություն չի ունեցել, համենայնդեպս ես նմանատիպ իրավիճակ չեմ հիշում նորանկախ Հայաստանում:

-Իշխանությունը թշնամական է՝ սպասարկում է բացառապես արտաքին թշնամու քաղաքական օրակարգը՝ իր իշխանությունը պահպանելու և հարստանալու համար:

-Ընդդիմությունն այս պահին պրակտիկ անկարողունակ է լուծելու քաղաքական իշխանության հարցերը հետևաբար՝ նաև սպասարկելու ժողովրդական լայն զանգվածների իրական շահերից բխող քաղաքական օրակարգը:

-Փորձագիտական և լրագրողական հանրույթն էլ իր հերթին համապատասխան օրակարգ չունենալով զբաղված է խիստ իրավիճակային օրակարգեր սպառելով, որը որևէ կերպ չի լուծում ներկայիս քաղաքական ճգնաժամն ու երբեմն ավելի է խորացնում ամեն օր փորվող խորը անդունդը:

-Ժողովուրդը՝ «լքված» լինելով քաղաքական էլիտաների կողմից, խորը հոգեբանական ճգնաժամի մեջ է: Չի տարբերում իր դահճին իր բարեկամից: Շատ պարզ տրամաբանական պատճառներով զբաղված է՝ «եղունգ ունես գլուխդ քորի»-ով ու ստեղ ժողովուրդն ընդհանրապես մեղավոր չի:

Հ.Գ. Նման քաղաքական ճգնաժամերը վերջում միշտ նորի սկիզբ են դառնում, բայց էդ վերջին հասնելու համար դեռ մի քիչ էլ ժամանակ ունենք: Համենայնդեպս էս քաղաքական դասավորությունը որևէ կերպ ունակ չի լուծելու ճգնաժամը՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության այս ձևաչափի միջոցով:

Հ.Գ. 2 Ստեղծված «սև փոսը» (black hole) ինչ որ պահի փակվելու է ոչ ստանդարտ լուծումների արդյունքում, բայց էդ ժամանակ ոչ ոք իրավունք չունի բողոքելու քաղաքական դասավորությունում իրեն բաժին հասած տեղից/դերից»:

Տեսանյութեր

Լրահոս