Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարած փողերը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ այն փողերը, որոնք վճարվել են դրանց համար: Տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը։
«Կային մարդիկ, որոնք սպառնում էին մեզ «Ս-400»-ների գնման առիթով՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում «F-16»-ներ գնելու վերաբերյալ, բայց մեզ մերժում են։ Մեզ խոստացել են «F-35» ինքնաթիռներ, բայց խոստումը չեն պահել։ Չնայած մենք վճարել ենք մոտ 1 մլրդ 400 մլն դոլար։ Ինքնաթիռները չկան, և փողերն էլ վերադարձված չեն»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան «միշտ պահում է տված խոսքը և գործընկերներից սպասում է, որ նույն կերպ վարվեն իր հետ»։
«Դետք» տելեգրամային ալիք