Իրավիճակը ծանր է․ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսիյ Ռեզնիկովը հայտնել է, որ ուկրաինական ԶՈՒ-ի դրությունը ռազմաճակատում ծանր է, սակայն մինչ այժմ, նրա կարծիքով, ամեն ինչ կարելի է վերահսկել։ Այս մասին նա ասել է կանադական CBC հեռուստաալիքին։
Նախարարը հղում է արել ուկրաինացի գեներալներին, ովքեր նշել են, որ ռազմական իրավիճակը «բարդ է, բայց վերահսկելի»։ Ռեզնիկովն ընդգծել է, որ ժամանակ կպահանջվի Արևմուտքի կողմից խոստացված տանկերն ստանալու և զինվորներին դրանք շահագործելու համար պատրաստելու համար։ Նա հույս ունի, որ մինչև մարտ այս բոլոր հարցերը կլուծվեն։