Իշխանությունը ջայլամի նման գլուխը պահում է, մնացածը բաց թողնում. Հայկ Մամիջանյան

«Պաշտոնական Երևանը տարբեր հարթակներով  փորձում է  առկա իրավիճակում մեղավորությունը բարդել բոլորի վրա, բացի պաշտոնական Երևանից։ Ինձ ոչ մեկը չի կարող բացատրել Հայաստանից՝ Մոսկվայում նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանդիպմանը չգնալը։  Լավ չի, էլի, որ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներն այնքան թույլիկ են, որ միակ տարբերակը, որ իրենք ճնշումներին չտրվեն՝ չգնալն է»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների ջայլամային քաղաքականությունն իր համար անընկալելի է։

«Ինչպե՞ս կարելի է  Արցախին թողնել միայնակ այս իրավիճակում, ուժերի այս դասավորվածությամբ մենակ թողնել Ադրբեջանի հետ։ Երբ դու չես մասնակցում քեզ ու քո հայրենակիցներին վերաբերող  որևէ խնդրի լուծմանը, և այդ խնդիրը լուծվում է ինքնըստինքյան, որպես կանոն, դա ենթադրում է, որ դու «ջայլամային քաղաքականությամբ»… գիտե՞ք ինչն է ջայլամի մոտ ծիծաղելի, նա բացառապես գլուխն է պահում, մնացյալ ամբողջ մարմինը թողնում է  անպաշտպան, այ, իրենք էլ են մոտավորապես այդպես»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս