«Պաշտոնական Երևանը տարբեր հարթակներով փորձում է առկա իրավիճակում մեղավորությունը բարդել բոլորի վրա, բացի պաշտոնական Երևանից։ Ինձ ոչ մեկը չի կարող բացատրել Հայաստանից՝ Մոսկվայում նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանդիպմանը չգնալը։ Լավ չի, էլի, որ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներն այնքան թույլիկ են, որ միակ տարբերակը, որ իրենք ճնշումներին չտրվեն՝ չգնալն է»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։