Հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության կանչերի թիվը եղել է 7595, հիվանդանոց է տեղափոխվել 1449 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 849, հիվանդանոց է տեղափոխվել 218 երեխա: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը
Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր «ռազմական հատուկ գործողության» դրական դինամիկայի մասին՝ նշելով, որ ամեն ինչ ընթանում է՝ ըստ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի:
«2022 թվականին ուշադրությամբ հետևել եմ մեր դեսպանությունների գործունեությանը. 50-ից ավելի մեր դիվանագիտական ներկայացուցչություններ 2022 թվականին չեն կազմակերպել Անկախության տոնի ընդունելություն: Այսինքն՝ անգամ պետականության արժևորումը դեսպանությունների կողմից չի իրականացվել՝ այն դեպքում, որ ցանկացած երկրի դեսպանության գլխավոր միջոցառումն է. պետք է տարին մեկ կազմակերպվի, որ պետության բարեկամները, քաղաքական, հասարակական գործիչները մեկտեղվեն:
Արդյոք դիվանագիտությունն ի զորու է կանխել պատերազմը
Այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրելու են Ստեփան Միքայելյանի հրաժարականից հետո Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հերթական դատավոր անդամին:
Բանակցողի փոփոխության պարագայում մենք գուցե կարող ենք լսելի լինել. Նաիրա Կարապետյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ճիշտ է համարում, որ Արցախում ներքին քննարկումների արդյունքում բոլորը ճիշտ եզրահանգման են եկել, որ այսօր գերակա խնդիր կա, և հանուն այդ գերակա խնդրի՝ բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն։
Ռեալ պոլիտիկը էապես տարբերվում է հռչակված արժեքներից. Սուրեն Սարգսյան
ԱԱԾ-ի այս նախագծով ցանկացած պաշտոնյա ԱԱԾ-ին կարող է առաջարկել իր մասին ցանկացած տեղեկություն պետական գաղտնիք համարել
«Միջազգային հանրությունն արձագանքում է այն պարագայում, երբ ազգային կամ պետական իշխանությունները խնդիրների մասին բարձրաձայնում են, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն այս առիթով առանձնապես ակտիվ չեն. մեծ հաշվով, պատասխանատվությունը մեծ մասամբ «գցում են» ռուսների վրա»,- «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանն անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
ԱԱԾ-ն հրաժարվում է «պետական անվտանգություն» եզրույթից. կօգտագործեն «ազգային անվտանգություն» եզրույթը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինել և դրա մասին ՀՀ իշխանությունը շատ պարզ է խոսում։
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
«Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն անդրադարձավ հարցին, թե ստեղծված անվտանգային մարտահրավերների պարագայում ինչ պետք է անի շարքային քաղաքացին:
«Կան սկզբունքային հարցեր, որոնք ազդում են Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, նաև մարդկային հարաբերությունների վրա, այդ թվում՝ աշխատանքային։ Չի բացառվում, որ դա որոշակի ազդեցություն ունենա նաև այդ ծրագրերի վրա։ Բայց կարծում եմ՝ այս պահին պարզապես նպատակահարմար չէ այդ մասին խոսելը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում:
168.am-ի հետ զրույցում Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասաց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների առումով ծայրահեղ վիճակում չեն, այդուամենայնիվ որոշակի խնդիրներ կան։
«Պատերազմի առկայությունը տարածաշրջանում այն իրողությունն է, որն ընդունեք-չընդունեք՝ դրանից չի փոխվում: Այսինքն՝ որքան գոռաք՝ ապագա կա, կամ որքան ասեք՝ չէ, խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, դրանից իրողությունը չի փոխվում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանն «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում՝ հավելելով, որ այս իրողությունն ընդունելուց է կախված հետագա անելիքը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով
Նախորդ շաբաթ 2074 տրանսպորտային միջոց գտնվել է շահագործման մեջ, որից 1113-ը՝ «Ժոնգտոնգ», 569-ը՝ «Հագեր» մակնիշի, և 392-ը՝ «Գազել» մակնիշի ավտոբուս: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
«Մենք կատարել ենք պատմական ամենասխալ որոշումը՝ հրաժարվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի պատմական որոշումից, որով Արցախը վերամիավորվում է Մայր Հայաստանին»,- հունվարի 16-ին «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
Բելառուսում այսօր սկսվել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքները:
Հայերը Բաքվում ենթարկվել են 3 մեծ ջարդերի. քննարկում՝ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները առաջարկել են մոտակա 5 տարիների ներդրումային ծրագիր։
Նեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով որպես տուժող հարցաքննվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ-ի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ զեկույցը` Արցախի շրջափակման վերաբերյալ
«Հանրության մեջ մտահոգություն կա, որ երկիրը կանգնած է պատերազմի առջև, որ կարող են նոր բախումներ լինել և այլն, բայց որևէ մեկը ժողովրդին հստակ չի ասում, որ այդ պատերազմն իրականում անհրաժեշտ է հենց մեզ»,- այսօր «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։