Չպետք է կատարել Բաքվի ցանկությունը՝ Արցախում պաշտոնանկությունների ժամանակը չէ. Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ճիշտ է համարում, որ Արցախում ներքին քննարկումների արդյունքում բոլորը ճիշտ եզրահանգման են եկել, որ այսօր գերակա խնդիր կա, և հանուն այդ գերակա խնդրի՝ բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն։

«Այս առումով Արցախը մեզ համար միշտ եղել է առաջնորդող, և արցախահայությունը միշտ ցույց է տվել այդ միասնական կամքը և հիմա էլ իր այդ առաքելության տերն է։ Այսինքն՝ այսօր Արցախը մեր առաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է, հետևաբար՝ չեն կարող որևէ քայլ թույլ տալ, որը կարող է խաթարել այդ միասնականությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, այն խնդիրները, որոնք այսօր դրվում են՝  Արցախի նախագահի հրաժարականի առնչությամբ և դրանից բխող բոլոր գործընթացները ժամանակավրեպ են։

«Ի վերջո, Արցախի իշխանությունն ունի լեգիտիմություն և այդ լեգիտիմությունը նրա առավելությունն է, ոչ մեկը, առնվազն մեր հայ իրականության մեջ, ընտրությունները կասկածի տակ չի դրել։ Առավել ևս, քանի որ այդ իրավիճակը գոյություն ունի, ուրեմն՝ իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը, իրենք ընտրվում էին, շատ լավ հասկանալով, որ ծանր գործընթացներ են սպասվում։ Բոլորն էլ շատ լավ գիտեին, որ իշխանությունը, որը ձևավորվում էր Արցախում, ունենալու է պատմական առաքելություն։

Կարդացեք նաև

Ադրբեջանն ուղիղ խնդիր է դնում, որ Արցախից պետք է դուրս հանել Ռուբեն Վարդանյանին, առնվազն այսքանը բավական է, որ դա տեղի չունենա։ Ինչ է  նշանակում՝ Ադրբեջանին թույլ տալ, որպեսզի նա որոշի, թե ով պետք է Արցախում ստանձնի այս կամ այն պաշտոնը։ Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը որևէ կերպ խաթարի, առնվազն, հենց Արցախի սուբյեկտայնությունը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս