Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին տուրում Խաչանովը մրցեց Իսպանիան ներկայացնող Բերնաբե Միրալեսի հետ: 2 ժամ 2 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 7:6, 6:2, 6:0 հաշվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: