Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրին, ասաց, որ շուրջ 10 օր առաջ նախարարությունում հանդիպում-քննարկում է ունեցել տեղահանված քաշաթաղցիների հետ, որոնք բարձրացրել են մի շարք խնդիրներ, և դրանց մեծ մասին նախարարությունը դրական արձագանք է տվել։
Արցախից տեղահանված բնակիչները պետության տրամադրած սերտիֆիկատներով բնակարաններ ձեռք բերելու հարցում կանգնած են մեծ խնդրի առջև։ Այս խնդրի մասին բարձրաձայնում են օգոստոսի 25-ից իրենց սեփական հողից տեղահանված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչները։