«Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն մեջ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ անելու որոշման նախագծին։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ փոփոխությունները վերաբերում են շինհրապարակներում  նորմերի պահպանման կարգապահությունը բարձրացնելուն։

«Այս հարցը վարչապետի աշխատակազմում քննարկել և մի կարգավորում որոշել էինք քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ դեռևս սեպտեմբերին։ Այն ժամանակ եկել էինք այն եզրակացության, որ Ֆինանսների նախարարի հրամանով հաստատվող պետական գնումների օրինակելի պայմանագրերում կարող ենք նախատեսել նորմ, ըստ որի՝ պատվիրատուն կարող է կապալառուից պահանջել, որ այդ շինարարական նորմերը պահպանվեն, և տեխնիկական վերահսկողը դա հաստատի, և դա վերաբերի կահավորման պայմաններին, աշխատանքի անվտանգության պայմաններին, և այդ փոփոխությունը մենք կատարած կլինենք:

Բայց փորձը ցույց է տալիս, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է նորմատիվ կարգավորման աստիճանի բարձրացնել, այսինքն՝ պարտադիր բնույթ տալ այդ կարգավորումներին, և այդ հայեցողական կարգավորումը, որ նախատեսված էր օրինակելի գնման պայմանագրերում, հիմա բերում ենք պարտադիր նորմ դարձնելու կարգավիճակին։

Կարդացեք նաև

Հետայսու ցանկացած պետական մարմին, երբ շինարարական աշխատանքների պատվեր կտա, իր գնման պայմանագրում կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ՝ այդ կանոնները պահպանելու համար։ Կախված այդ կանոնները խախտելու նշանակությունից, դրանք խախտելու հետևանքի բարդությունից կամ ծանրությունից, կնախատեսվի համապատասխան կարգավորող միջոցներ, դրանք կարող են լինել կասեցման, ֆինանսական տույժի կամ տուգանքների միջոցներ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը, ապա հավելեց, որ սա դեռ վերջնական կարգավորումը չէ։

«Առաջիկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի փոփոխություն կբերենք, որն այս պահանջները կընդհանրացնի նաև մասնավոր հատվածում պատվիրատու-կատարող հարաբերությունների նկատմամբ»։

Փաշինյանն էլ իր հերթին անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին, ասաց՝ հարցերը բազմաշերտ են․

«Խոսքը մեր շինհրապարակներում ստանդարտ սահմանելու մասին է, թե շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ և անվտանգության միջոցներ պետք է կրեն։

Մայրաքաղաքում նախորդ շրջանում մենք տեսանք, թե փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա, երբ շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց մյուս կողմից՝ անընդհատ մենք այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում․․․  Իմ կարծիքով՝ սա ԴՆԹ մակարդակի խնդիր է, իհարկե, փոխաբերական իմաստով, և ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական մեծ և տեսանելի հետևանքների են բերում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս