Մարզերում 25 ծրագրեր իրականացնելու համար Կառավարությունը 1 մլրդ 272 մլն դրամ կհատկացնի. Սանոսյան

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու որոշման նախագծին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ այն վերաբերում է 8 մարզերի 16 բնակավայրերին․

«Առաջարկում ենք 1 միլիարդ 272 միլիոն դրամ վճարենք 25 սուբվենցիոն ծրագրերի համար։

Արագածոտնի մարզում 2 ծրագիր է իրականացվել՝ 72 միլիոն դրամ,

Կարդացեք նաև

Արարատում 1 ծրագիր է իրականացվել՝ 126 միլիոն դրամ,

Արմավիրի մարզում 4 ծրագիր է՝ 66 միլիոն դրամ,

Գեղարքունիքում 3 ծրագիր՝ 95 միլիոն դրամ,

Կոտայքում 10 ծրագիր՝ 737 միլիոն դրամ,

Շիրակում 1 ծրագիր է՝ 32 միլիոն դրամ

Սյունիքում 1 ծրագիր՝ 38 միլիոն

Վայոց ձորում 3 ծրագիր՝ 103 միլիոն դրամ»։

Փաշինյանը հերթով ընթերցեց, թե որ բնակավայրում ինչ աշխատանքներ են իրականացվել, ապա ՏԿԵ նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք կատարված աշխատանքների որակը ստուգվա՞ծ է։ Սանոսյանը պատասխանեց, որ մշտադիտարկումներ արված են, բայց վերջնական ակտը կազմելուց և վճարելուց առաջ պետք է համապատասխան բոլոր մարմինները ստորագրեն, նոր միայն վճարումները կատարեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս