Գործընկերության ընթացքում համատեղ Վայբերում ստեղծվելու և տարածվելու են կրթական ոգևորիչ կերպարային ու տեսողական գործիքներ, հայոց լեզվի մրցույթի գլխավոր հերոսի՝ Մեղվի տեսքով։
Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ:
Կատարվում է նախաքննություն
Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինշալլահ, Հայաստանը նույնպես խելքի կգա և օգտվի տրանսպորտային միջանցքներից, որոնք կանցնեն նաև իր տարածքով,– հայտատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով,–…Թուրքիան և Ադրբեջանը, խաղաղության ձեռք մեկնեցին։ Ադրբեջանը առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, իսկ քննարկումները պետք է ուղղված լինեն արդյունքի ձեռքբերմանը»:
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր տարին կսկսի նոր ակումբում:
Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք:
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով. Սերգեյ Լավրով
Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու` օրերս հայտարարել է «բացառիկությունը որպես ուղիղ ճանապարհ» ընտրած իշխանությունների հերթական ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը՝ մոռանալով հավելել, որ այդ բացառիկությունն արժեցել է թամանյանական ճարտարապետության ոտնահարումը:
Աշխարհի ամենահարուստ երկիրը շուրջ 150 կամավորների միջոցով է նախագահի նստավայրը 83,000 լույսերով զարդարում
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի տնտեսության զարգացման վերաբերյալ իր ծրագրերում մեծ տեղ է հատկացրել նաև Աճեմօղլուին՝ նրան ընդգրկելով իր կողմից ներկայացված կադրերի […]
Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:
2022 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է ամբողջ 2021 թվականին երկրների միջև առևտրի ծավալը՝ կազմելով ավելի քան 4 միլիարդ դոլար:
Այսօր Հանրապետության հրապարակում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման պաշտոնական արարողությունը: Մրցույթի բոլոր 16 երկրների մասնակիցները կքայլեն կարմիր գորգի վրայով և միասին կվառեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:
Սերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում:
Կատարվում է նախաքննություն։
Այս մասին Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին»,- այս մասին մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են: 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն […]
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:
Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, նախ Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։
Առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18․01 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում է հայտնի «Իկրայի գործով» նիստը, որով Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի և «Antifake» լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:
«Մոսկվան շահագրգիռ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այսօր Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախ նշեմ, որ այս գործով հայցվորի կողմից ընդամենն իր սուբյեկտիվ ընկալումներն են ներկայացվել: Բազմաթիվ անգամ արդեն դատական նիստերի ընթացքում փորձեցինք դրա վրա շեշտադրում կատարել»,-«Իկրայի գործով» վերսկսված դատաքննության նիստից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի շահերի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա Օլգա Ասատրյանին, որը մահացել է:
«Էդ երեխայի փոխարեն ամաչում եմ. Ն. Փաշինյանի համար սովորական է իր երեխաներին թիրախավորելը». Սամսոնյան
Արդեն քսան տարի է՝ մենք գիտենք, որ Հայաստանը երկրորդ սիլիկոնային հովիտն է, որ Հայաստանի ՏՏ ոլորտը երկրի տնտեսության շարժիչն է, ապագան, հույսը և պարծանքը։
Բիզնեսի վերազինման նպատակով Ակբա Լիզինգը մինչև 31.12.22թ. առաջարկում է լիզինգով ձեռք բերել ագրոպարենային ոլորտի անհրաժեշտ սարքավորումները պետական աջակցության ծրագրով՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքից։