Մետաղորսիչ սարքեր, փակ փողոցներ, մեծաթիվ ոստիկաններ, տոնածառ․ իրավիճակը Հանրապետության հրապարակում՝ «Մանկական եվրատեսիլ»-ի բացման արարողությունից առաջ

Այսօր Հանրապետության հրապարակում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման պաշտոնական արարողությունը: Մրցույթի բոլոր 16 երկրների մասնակիցները կքայլեն կարմիր գորգի վրայով և միասին կվառեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:

Ժամը 15։00-ից դեպի Հանրապետության հրապարակ բերող բոլոր փողոցները փակվել են, տարածքից էվակուացվում են կայանված մեքենաները։

Հանրապետության հրապարակի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Կառավարության շենքի մոտ կուտակված են մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Ժամանել են նաև փոխոստիկանապետերը։

Նշենք, որ դեպի Հանրապետության հրապարակ մուտք գործող հատվածներում արգելապատնեշներ են տեղադրվել, ոստիկաններն այստեղ մետաղորսիչ սարքեր են տեղադրել, որպեսզի մարդիկ համապատասխան ստուգումն անցնելուց հետո նոր միայն կարողանան առաջանալ։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս