«Հույս ունեմ՝ դատավորը կաշկանդված չի լինի այս գործի սուբյեկտային կազմով». Ծովինար Կարապետյան

«Նախ նշեմ, որ այս գործով հայցվորի կողմից ընդամենն իր սուբյեկտիվ ընկալումներն են ներկայացվել: Բազմաթիվ անգամ արդեն դատական նիստերի ընթացքում փորձեցինք դրա վրա շեշտադրում կատարել»,- «Իկրայի գործով» վերսկսված դատաքննության նիստից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի շահերի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանը:

Ըստ նրա՝ պետք է չվերանալ հրապարակման տեքստից:

«Մենք այս դեպքում գործ չունենք զրպարտության դեպքի հետ: Գործի նախորդ քննության ընթացքում հայցը մերժվել էր, այնուհետև մակագրվել է նոր դատավորի՝ տիկին Գրիգորյանին: Ես հույս ունեմ, որ դատավորը կաշկանդված չի լինի այս գործի սուբյեկտային կազմով և իրավամբ կիրականացնի արդարադատություն»,-ասաց Ծովինար Կարապետյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս