Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության 1/8 եզրափակչում միմյանց հետ մրցեցին Անգլիան ու Սենեգալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալ-Խոր քաղաքի «Ալ-Բայաթ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը զգուշավոր ֆուտբոլ էին ցուցադրում՝ առավել շատ ուսումնասիրելով միմյանց խաղը: Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեց Սենեգալի ընտրանին, սակայն այդ իրավիճակում անթերի գործեց Անգլիայի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը:
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
Նոյեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Գրիգոր Հ.-ն, որը 2010 թվականից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի եղադրանքով:
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Այն այս տարի հոբելյանական է և անցկացվում է 10-րդ անգամ։
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական բացահայտումն արձանագրեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ՝ անձի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։
Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի համակարգմամբ սոցհարցում է անցկացվել 18-35 տարեկան երիտասարդների շրջանում։ 1067 մասնակիցներ պատասխանել են շուրջ 5 տասնյակ հարցերի, որոնցից ուշագրավները ներկայացնում ենք ստորև.
Խաշած բանջարեղենը մաքրել, քերել առանձին ամանների մեջ։ Ձևամանի օգնությամբ մատուցվող ափսեի մեջ սկզբում լցնել կարտոֆիլը, տարածել, հարթեցնել, ավելացնել սոխն ու ծովատառեխը, տարածել, հաջորդ շերտը լցնել գազարը, ապա` մայոնեզը, ապա` բազուկը։
Թովմասը Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ նկատմամբ։ Երբ Քրիստոս երևաց աշակերտներին, Թովմասը բացակա էր։ Աստվածաշունչը մեզ փոխանցում է․ «Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»» (Հովհ․ 20։24-25)
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,4 տոկոս։
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։ Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։
Սննդաբան Ելենա Տիխոմիրովան Life-ին տված հարցազրույցում բացահայտել է մսից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքները։ Նրա խոսքով, ինչպես կենդանիների, այնպես էլ թռչունների միսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և սննդարար նյութեր։
«Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո»,- հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակումից հետո շտապեց հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։