
Ռոնալդուն հունվարից կմիանա Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբին

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր տարին կսկսի նոր ակումբում:
Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Ռոնալդուն հունվարի մեկից կլինի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»: Պայմանագիրը կկնքվի 2,5 տարի ժամկետով: Պորտուգալացին 200 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ կստանա, ինչը ռեկորդային է:
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին: