Բաժիններ՝

41-ամյա Արկադիկ Ա.-ն հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 41-ամյա Արկադիկ Ա.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը), 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 326-րդ (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս