Բաժիններ՝

Վարկանիշային քվեարկության միջոցով որոշվել են հանրապետական սփռման մրցույթի հաղթողները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել է նիստ, որի օրակարգում էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողների ընտրության և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Ինչպես տեղեկանում ենք Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-Թիվի» և «Շանթ» ՍՊ, «Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» և «Հուսաբեր» ՓԲ և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր:

Քննարկելով օրակարգային երկրորդ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, լսելով կողմերի ներկայացրած մեկնաբանությունները՝ Հանձնաժողովը որոշել է հարցի քննարկումը հետաձգել, կողմերին ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս