Twitter-ը ձեռնամուխ է եղել կեղծ օգտահաշիվների հեռացմանը
Twitter-ի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղորդել Է, որ սոցիալական ցանցը ձեռնամուխ Է եղել կեղծ օգտահաշիվների արգելափակմանը, ուստի օգտատերերը կարող են նկատել բաժանորդների թվաքանակի կրճատում:
«Հենց հիմա Twitter-ը բազմաթիվ սպամ և խարդախ օգտահաշիվներ է հեռացնում, ուստի հնարավոր է, որ տեսնեք բաժանորդների թվաքանակի կրճատում», – Մասկը գրել է Twitter-ում:
Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:
Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը նախկինում շատ են քննադատել խիստ գրաքննության համար, և ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի աշխատում, գլոբալ որոշումներ չընդունել խմբագրական քաղաքականության և արգելափակված օգտահաշիվները վերականգնելու վերաբերյալ: Ընկերությունում մտադրվում են «պահպանել այն, ինչն աշխատում է, և փոխել այն, ինչը չի աշխատում»: