Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն միագումար ռազմական ծախսերը 350 մլրդ դոլարով ավելացրել է 2014 թվականի համեմատությամբ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց միագումար ռազմական ծախսերը 2014 թվականի համեմատությամբ 350 միլիարդ դոլարով ավելացրել են: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նոյեմբերի 21-ին Մադրիդում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում: Նրա ելույթը հեռարձակել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«2022 թվականը կլինի ութերորդ տարին անընդմեջ, երբ մենք ավելացնում ենք պաշտպանության ծախսերը: Լրացուցիչ գումարը, որը մենք 2014 թվականից ծախսում ենք պաշտպանության համար, տարեվերջին կհասնի 350 միլիարդ դոլարի»,- ասել է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն ավելացնել պաշտպանության ծախսերը:

«Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի տրամադրումը պետք է դիտվի որպես նվազագույնը, այլ ոչ թե առավելակետը»,- հավելել է նա: ՆԱՏՕ-ի գնահատումներով՝ 2021 թվականին դաշինքի 30 պետությունների միագումար ռազմական բյուջեն կազմել է 1,05 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս