Բաժիններ՝

18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի բնակիչը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց շենքի բակում 18-ամյա երիտասարդի ծնողի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո վերջինս ընկերների հետ եկել է շենքի բակ և սուր առարկայով հարվածել նրա ձախ ոտքին:

Նախաքննության ընթացքում 18-ամյա երիտասարդը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ): Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս