Արեւմուտքը կշարունակի օգնել Կիեւին այնքան, որքան պահանջվի. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ը շատ բան է արել Ուկրաինային ձմռանը մարտական գործողություններին պատրաստելու համար եւ դաշնակիցների հետ կշարունակի Կիեւին օգնություն ցույց տալ այնքան, որքան պահանջվի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ջակարտայում Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Փրաբովո Սուբինանթոյի հետ կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը կատարվում է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության կայքում:
«Մենք Ուկրաինային տրամադրել ենք ավելի քան 20 միլիարդ դոլարի օգնություն: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի,- ասել է Օսթինը:- Դուք գիտեք, որ դրանք միջազգային ջանքեր են: Ես ամեն ամիս Ուկրանիայի խնդրով շփման խմբի հանդիպումներ եմ անցկացնում ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրների, այլեւ աշխարհի այլ երկրների նախարարների հետ: Ամենաառաջին հանդիպումից նրանք շատ հանձնառու էին Ուկրաինային տրամադրելու այնքան օգնություն, որքան մենք կարող ենք տրամադրել, որքան պահանջվի»:
«Ինչ վերաբերում է ձմռանը, ապա մենք շատ բան ենք արել՝ ջանալու համար պատրաստելու ուկրաինացիներին եւ նրանց համար թեթեւացնելու ճնշման գործադրման շարունակումը հակառակորդների վրա ձմռան ամիսների ընթացքում,- հավաստել է Պենտագոնի ղեկավարը:- Ես կարծում եմ, որ նրանք ավելի լավ վիճակում կլինեն, քան հակառակորդները, այն բաների պատճառով, որոնք մենք տրամադրում ենք»: