Բաժիններ՝

Գողացել էին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված մեղմացուցիչները (ռեսոր) և երկաթե կամրջակը

Նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր տվել Ձախափնյակ թաղամասի մի բնակիչ: Ըստ հաղորդման` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գարնանային փողոցից գողացել էին իր «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված մեղմացուցիչները (ռեսոր) և երկաթե կամրջակը` պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներն արագ պարզեցին, որ պահեստամասերի գողությունը կատարվել էր նախորդ օրը, կեսօրին մոտ, հափշտակողներն էլ Ձախափնյակ թաղամասի բնակիչ են՝ 21 տարեկան երկու երիտասարդ: Գողոնը հայտնաբերվել է երիտասարդներից մեկի ավտոտնակում: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930