Աշխարհի առաջնության խմբային փուլը՝ մեծ հաջողություն․ ովքե՞ր են ԱԱ-2022-ի հետնապահները
Նոյեմբերի 20-ին մեկնարկում է Աշխարհի առաջնությունը։ 168․am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ մարզավիճակում են թիմերը, ովքե՞ր են ֆավորիտները, ովքե՞ր կարող են անակնկալ մատուցել, և ովքե՞ր կլինեն աութսայդերները։ Սակայն, չմոռանանք, որ սա Աշխարհի առաջնությունն է, և այստեղ ամեն ինչ հնարավոր է։
Ովքե՞ր են մրցաշարի աութսայդերները։
Կատարի ազգային հավաքական
Այս երկրի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը։ Իհարկե, որպես ընդունող երկիր՝ այս թիմը գործնականում այլ կերպ աշխարհի առաջնություն դուրս գալու հնարավորություն չէր ունենա։ Սա դասական անհաջողակ է, ով իր շանսերը կփնտրի հակագրոհներում և կապավինի մրցավարների բարեհաճությանը: Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել տեխնիկական եզրային հարձակվող Աքրամ Աֆիֆի վրա, ով անհաջող փորձեց հանդես գալ Լա Լիգայում։
Սաուդյան Արաբիայի ազգային հավաքական
Ինչպես ավելի քան չորս տարի առաջ, դժվար թե որևէ մեկը որոշի խաղադրույք կատարել նրանց վրա: Էրվե Ռենարի թիմն առանձնանում է կարգապահությամբ և կազմակերպվածությամբ, սակայն այս մակարդակի հավակնությունների համար ներկայիս կազմը պարզապես թույլ է:
Թունիսի ազգային հավաքական
Հազիվ թե որևէ մեկը Թունիսից սխրանքներ սպասի. Այս թիմը հենվում է պաշտպանության վրա, և այս գծում առաջատար դեր է խաղում Մոնտասարտ Տալբին։ Այստեղ մի քանի հետաքրքիր հարձակվողական խաղացողներ կան (Սխիրին Քյոլնից կամ Խազրին Մոնպելյեից), բայց այս թիմը հիմնականում կենտրոնանալու է իր տուգանային հրապարակում հսկայական «ավտոբուս» «կայանելու» վրա:
Ավստրալիայի ազգային հավաքական
Երբ ավստրալացիները Պերուի հետ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում իրավունք ստացան աշխարհի առաջնությանը, զգացմունքները համեմատելի էին այն զգացմունքների հետ, երբ թիմի ավագը գլխավերևում բարձրացրեց Ժյուլ Ռիմեի գավաթը: Այսպիսով, Ավստրալիայի համար Կատար մտնելն արդեն տոն է: Իսկ մնացած հնարավոր հաջողությունները (օրինակ՝ Թունիսի նկատմամբ հաղթանակը) կլինեն գեղեցիկ բոնուսներ։ Այս թիմը հետաքրքրություն է ներկայացնում միայն իր առեղծվածի պատճառով։
Կոստա Ռիկայի ազգային հավաքական
Այս թիմն իր առաջին յոթ հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակով սկսեց սարսափելի մեկնարկ: Սակայն կոստառիկացիները կարողացան շտկել իրավիճակը և ի վերջո դուրս եկան եզրափակիչ փուլ: Հատկապես հետաքրքիր կլինի դիտել Կեյլոր Նավասի խաղը։ Ճիշտ է, Իսպանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետ խմբում գոնե մեկ միավոր վաստակելու համար Կեյլորն ու իր գործընկերները պետք է շատ քրտնաջան զբաղվեն։
Կամերունի ազգային հավաքական
Կամերունում Սամուել Էտո՛Օ-ի մակարդակի խաղացողները վաղուց չէին հայտնվում, և այդ պատճառով թիմը լուրջ հաջողության չի հավակնում։ Բրազիլիայի, Շվեյցարիայի և Սերբիայի հետ խմբում Կամերունին վերապահված է աութսայդերի դերը, սակայն երբեմն նույնիսկ վառ անհատականություններ չունեցող թիմերը կարող են զարմացնել։
Գանայի ազգային հավաքական
2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Գանան հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պատմական պարտություն ունեցավ Ուրուգվայի հետ։ Սուարեսի ձեռքը, Գյանի չիրացրած 11-մետրանոցը վերջին րոպեներին՝ բոլորդ դա հաստատ հիշում եք։ Այժմ գանացիները նոր հերոսներ ունեն։ Սալի Մունտարիի փոխարեն՝ Թոմաս Պարթեյը, ով վառվում է Արսենալում, Գյանի փոխարեն՝ Իգնակի Ուիլյամսը Աթլետիկից։ Արդյո՞ք սա կբավարարի Ուրուգվայի և Պորտուգալիայի հետ խմբից դուրս գալու համար՝ մեծ հարց է։ Բայց այս տղաները ի վիճակի են աղմուկ բարձրացնել։
Սիրարփի Աղաբաբյան