Ուտեստ, որից հոգին ջերմանում է. քաղցր կարտոֆիլի պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Սկանդինավյան երկրներում գոյություն ունի «հարմարավետ սնունդ» տերմինը. սովորաբար դրանք նոստալգիկ և սենտիմենտալ հիշողություններ արթնացնող ուտեստներ են: Դուք հավանաբար ունեք նմանատիպ բաղադրատոմսերի մի ամբողջ զինանոց՝ տատիկի պյուրեից մինչև ամանորյա հատուկ աղցան: Նման ուտեստները շատ հեշտ են պատրաստվում:
Օրինակ՝ Շվեդիայում թխած քաղցր կարտոֆիլը համարվում է այս ուտեստներից մեկը. այն գրեթե ամբողջությամբ եփում են, վրան լցնում են խոտաբույսերից, սխտորից և ձեթից պատրաստված համեղ սոուս:
Բաղադրիչներ
1. Քաղցր կարտոֆիլ – 4 հատ
2. Ձիթայուղ – 2 ճ/գ
3. Աղ, սև պղպեղ
4. Քերած պարմեզան
Սոուսի համար
1. Ռեհան – 1 փոքր փունջ
2. Մաղադանոս – 1 փոքր փունջ
3. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Ձիթայուղ – 4 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
2. Քաղցր կարտոֆիլները լվանալ, այնուհետև վրան կտրվածքներ անել, ինչպես ցուցադրված է նկարում:
3. Համեմել ձիթապտղի յուղով, աղով, պղպեղով և եփել մոտ 40 րոպե։
4. Երբ քաղցր կարտոֆիլները փափկեն, վրան պարմեզան շաղ տալ և եփել ևս 5-10 րոպե։
5. Կանաչ սոուսը պատրաստելու համար կանաչեղենը, սխտորը և ձիթապտղի յուղը լցնել բլենդերի մեջ, համեմել աղով, պղպեղով և կիտրոնի հյութով և մատուցել շոգեխաշած քաղցր կարտոֆիլի հետ:
Եթե ավելի սերուցքային համ եք սիրում, պարզապես ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը փոխարինեք հունական մածունով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը