Ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել տասնյակ բնակավայրերի վրա
Խերսոն քաղաքից ռուսական ուժերի նահանջից հետո Ուկրաինայի զինված ուժերը դարձյալ վերահսկողություն են հաստատել մի շարք բնակավայրերի վրա: Դրանցից ամենակարևորը Նիկոլաևսկի մարզում գտնվող Սնիգիրյովկա քաղաքն է, որը գտնվում է Խերսոնի մարզի վարչական սահմանի մոտ:
Վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական բանակն իր վերահսկողության տակ է առել Խերսոնի և Նիկոլաևվսկի մարզերի 12 բնակավայրեր: Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են նախկինում գրավված տարածքներում 7 կմ առաջ գնալու մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հայտնել է երկրի հարավում 41 բնակավայրի ազատագրման մասին:



