82-ամյա կնոջ վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Նոյեմբերի 5-ին հաղորդվել էր, որ Մոլդովական փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա կնոջ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի 44-ամյա վարորդը: Նա նոյեմբերի 10-ին Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:



