«Դեպի Թյուրքական միություն՝ Եվրամիության մոդելով»․ թուրք վերլուծաբան

Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Այդըն Հասանն անդադարձել է այս օրերին տեղի ունեցող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) գագաթնաժողովնում ընդունվելիք որոշումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հեղինակի՝ նոյեմբերի 10-ին տեղի ունեցող կազմակերպություն երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին ընդունվելիք որոշումներն ուղղված են լինելու միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով «Եվրամիության մոդելով Թյուրքական միության» թիրախին հասնելուն: Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում այսօր (նոյեմբերի 10-ին) տեղի ունեցող արտգործնախարարների գագաթնաժողովին վերջնական տեսքի են բերվելու վաղն արդեն երկրների ղեկավարների գագաթնաժողովի ստորագրվելիք փաստաթղթերը:

Նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ անցկացվելիք գագաթնաժողովին ստորագրվելու է Սամարկանդի հռչակագիրը: Քննարկվելու է նաև նախորդ տարի կազմակերպությանն անդամակցելու դիմում ներկայացրած Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության հարցը: Քննարկվելու են նաև Միջին միջանցքի հետ կապված հարցեր, ինչի համար կան արդեն հիմնված երկու զուգահեռ ձևաչափեր՝ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան: Միջին միջանցքը, հեղինակի ներկայացմամբ պետք է սկսվի Թուրքիայից երկաթուղով ու ցամքային ճանապարհներով անցնի Վրաստան, Ադրբեջան, Կասպից ծով (ծովային ճանապարհով)-Թուրքմենստան-Ուզբեկստան Ղրղզստան/Ղազախստան ու վերջում հասնի Չինաստան:

Հեղինակը ներկայացրել է նաև այն պայմանագրերն ու արձանագրությունները, որոնք, ըստ նրա, կամակերպությանը տանելու են դեպի եվրոպական մոդելով Թյուրքական միության:

Դրանց թվում են`

Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր։

ԹՏԿ 2022-2026 ռազմավարական փաստաթղթի ընդունում, որը 2040 թվականի տեսլականի փաստաթղթի իրականացման հնգամյա պլանն է։

Թյուրքական ակադեմիայի, կրթական, մշակությաին մի շարք հիմնադրամիների մեկ հարկի տակ միավորման մասին փաստաթուղթ։

ԹՊԿ մարզական կազմակերպության ստեղծում

Առևտրի դյուրացման ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթ։

Ծառայությունների և ներդրումների մասին ազատ առևտրի համաձայնագիր

Թվային տնտեսության ոլորտում գործընկերության համաձայնագիր։

Թուրքական առևտրի տների հիմնման վերաբերյալ փաստաթուղթ։

TuranSEZ հատուկ տնտեսական գոտի

Թյուրքական պետությունների Առևտրային համագործակցության հետազոտական ​​կենտրոնի ստեղծման հայեցակարգը։

ԹՊԿ անդամ պետությունների ներդրումների խթանման գործակալությունների միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր և այլն:

Տեսանյութեր

Լրահոս