Բաժիններ՝

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրն իր դեբյուտը կկատարի կինոյում

Դերասաններ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 18-ամյա դուստրը՝ Դևան, իր դեբյուտը կկատարի կինոյում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Մոդելը կխաղա Ամելիա անունով ազատագրված մոդելի դերն իտալացի ռեժիսոր Լաուրա Լուկետտիի «Գեղեցիկ ամառ» կոչվող դրամայում։ Ըստ սյուժեի՝ Դևա Կասելի հերոսուհին իր ընկերուհուն՝ Ջինյային (մարմնավորում է դերասանուհի Իլե Յարա Վիանելոն), ներկայացնում է բոհեմական աշխարհ, որտեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն։ Ֆիլմի գործողությունները, որոնք ստեղծողները բնութագրել են որպես «մեծանալու դրամա», տեղի է ունենում 1938 թվականի Թուրինում։

Նախագիծը հիմնված է Չեզարե Պավեսեի համանուն վեպի վրա, որը գրվել է 1949 թվականին։ Ֆիլմի պրոդյուսերն է Ջովաննի Պոմփիլին:

Մինչ ֆիլմի նկարահանումները Դևա Կասելը հասցրել է մոդելային կարիերա կառուցել։ Նա բազմիցս հայտնվել է ամսագրերի շապիկներին, այդ թվում՝ նկարահանվել է Vogue-ի համար Մոնիկա Բելուչիի հետ, ինչպես նաև մասնակցել է Dolce & Gabbana-ի և այլ ապրանքանիշերի ցուցադրություններին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ LAURENT VU/SIPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս