Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի ավանդական օպերատիվ հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ամենշաբաթյա օպերատիվ հանդիպման մասին է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ՝ կիրակի օրը, «Россия-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի եթերում հաղորդվել էր, որ Պուտինը հաջորդ շաբաթ հանդիպում կունենա Անվտանգության խորհրդի անդամների հետ։

Պուտինը պարբերաբար օպերատիվ հանդիպումներ է ունենում Անվտանգության խորհրդում։ Նախորդ նման միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։

Տեսանյութեր

Լրահոս