Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում հերթական եռակողմ հայտարարության ստորագրման օրը, որով կրկին անտեսվեց մեր ազգային շահը և Արցախի գոյությունը, Երևանում կայացավ իմ հայցադիմումով 2-րդ դատական նիստն ընդդեմ դե ֆակտո Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, որի կողմից տարիներ շարունակ յուրացվել է իմ շահաբաժինը, իսկ այժմ ոչ միայն հրաժարվում են վճարել, այլև՝ խոչընդոտում տեղեկության տրամադրումը։ 2021թ-ին բացահայտվեցին տարատեսակ ապօրինություններ և կոռուպցիոն դրսևորումներ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում։ Դատական նիստին չեմ ներկայացել, քանի որ դատարանը կրկին չի իրազեկել, նիստին մասնակցել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:
Բնակարանային ապահովում ծրագրի շրջանակներում իրականացվելու են 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ:
Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լարվել են հարաբերությունները ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարների միջեւ, հատկապես նրանց, որոնք տեղ չեն գտել կուսակցության նորընտիր վարչության կազմում:
Հայաստանում 2023 թվականին հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկանը խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»:
Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի:
Բոլորով մտածելակերպ ենք փոխել, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս: Այս ամենը մեկս մյուսին հավատալով ենք արել: Տեսա, որ երկրպագուները մինչև վերջ մեզ հետ էին և ներողություն եմ խնդրում, որ չհաղթեցինք;
Հայաստանի Հանրապետության ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Յոնգ Ֆանին։
Ստեփանակերտի հանրահավաքից հետո, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում: Որովհետև, ամբողջ աշխարհի համար բացահայտվեց թուրք-ադրբեջանական մի մեծ կեղծիք:
Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Է ուժեղացնել համագործակցությունն աշխարհում փոփոխությունների եւ անկարգությունների ֆոնին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:
Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը:
Զինհաշմանդամների թոշակն ավելացնում են 3000-4000 դրամով՝ նախարարների՝ միլիոնի հասնող աշխատավարձի ֆոնին
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։
Նոյեմբերի 4-ին, ժամը 02։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
2023 թ պետական բյուջեի նախագծի քննարկումը՝ ՈԻՂԻՂ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ
Վաղ փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել համակցված դեղաչափի անվտանգությունը, իմունային պատասխան առաջացնելու կարողությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը և միջազգային համագործակցության վարչության պետը կմասնակցեն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Բազել»-ի հետ։ Բավականին դրամատիկ պայքարում անցած խաղում երևանյան ակումբը 1-2 հաշվով զիջեց մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից։
Ըստ 52-ամյա տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է ցանել ու աճեցրել՝ իր օգտագործման համար։
Մի այլ հռչակավոր նման քար՝ Williamson Pink Diamond-ը, պատկանել է Մեծ Բրիտանիայի՝ վերջերս վախճանված Եղիսաբեթ Բ թագուհուն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է: