
Տալվորիկ գյուղում թմրամիջոց է հայտնաբերել
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել։ Նոյեմբերի 1-ին նրանք Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի տներից մեկի հարակից անասնագոմում հայտնաբերել են ապակյա տարաների մեջ լցված շուրջ 300 գրամ քաշով չորացված-մանրացված զանգված և 150 գրամ քաշով կանեփանման չորացված ցողուն։
Ըստ 52-ամյա տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է ցանել ու աճեցրել՝ իր օգտագործման համար։
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։