
Արցախի իրավապահների կողմից հետախուզվող 47-ամյա Արտյոմ Ա.-ն հայտնաբերվել է

Հոկտեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին է հանձնվել 47-ամյա Արտյոմ Ա.-ն: Նա սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի (Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն) մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: