Բաժիններ՝

Կենդանակերպի 4 նշաններ, որոնց աշխատանքային լուրջ փոփոխություններ են սպասվում 2022 թվականի նոյեմբերին

Elle.ru-ի աստղագուշակը պատմել է, թե Կենդանակերպի որ նշաններին են սպասվում աշխտանքային փոփոխություններ նոյեմբերին:

Ցուլ

Նոյեմբերը լի կլինի անակնկալներով: Կարող եք աշխատանքի նոր առաջարկ ստանալ, կարևոր պաշտոն զբաղեցնել կամ պարզապես ավարտել Ձեր կյանքի կարևորագույն շրջաններից մեկը: Եթե վերջին 10 տարիներին աշխատել եք բանկում, հավանական է, որ անցյալում թողնեք ֆինանսների աշխարհը և մեկնարկեք Ձեր փոքր բիզնեսը:

Առյուծ

Տիեզերքը Ձեզ տանում է կարևոր որոշման։ Կարող եք առաջադրվել պաշտոնի բարձրացման, կամ պարզապես գալ այն մտքին, որ նպատակները հնացել են: Աստղերը կստիպեն Ձեզ գիծ քաշել հին գաղափարների վրա և նոր կարիերա կառուցել:

Աղեղնավոր

Հավանական է համագործակցության ավարտ մարդկանց մի խմբի հետ, որոնց հետ մեծ աշխատանք է տարվել: Հնարավոր է նաև ղեկավարի, պաշտոնի փոփոխություն: Բացի այդ, աշխատանքի պայմանները, հավանաբար, հանկարծակի փոխվեն:

Այծեղջյուր

Հավանական է, որ թիմում հաղորդակցվելու հետ կապված դժվարությունների հանդիպեք: Օրինակ՝ կարող է լինել հակասական նամակագրություն, աշխատանքային փաստաթղթերի շտապ փոփոխություն: Աստղերը նախազգուշացնում են՝ պահպանել հանգստություն և արձակուրդ գնալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս