Զատուլինը տեղյակ է, սակայն դեռ չի մեկնաբանում. իշխանությունը տապալեց Զատուլինի առաջիկայում սպասվելիք այցը ՀՀ

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն այս պահին նիստի է մասնակցում և չի մեկնաբանում քիչ առաջ տարածված՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին տեղեկությունը: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Զատուլինի գրասենյակից:

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի քարտուղարն ասաց, որ առաջիկայում մեկնաբանություն կլինի՝ ակնարկելով նաև, որ Զատուլինը քիչ առաջ է տեղեկացել այդ մասին և, ամենայն հավանականությամբ, հենց այս պահին չի մեկնաբանի:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը երկար տարիներ է՝ Ադրբեջանի «սև ցուցակում» է Արցախ այցելելու պատճառով:

168.am-ի տեղեկություններով, օրեր անց՝ հոկտեմբերի 27-ին, սպասվում էր նրա այցը Հայաստանի Հանրապետություն, ուստի պատահական չէր, որ իշխանական «Հայկական ժամանակը» նրա այցից երկու օր առաջ տարածեց այս տեղեկատվությունը: Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ այցով էր Կոնստանտին Զատուլինը պատրաստվում գալ Հայաստան:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Ըստ հրապարակման՝ Զատուլինն անցանկալի անձ է համարվում ՀՀ-ում: Կայքը հիշեցնում է, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

«Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը»,- գրում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը։

 

Տեսանյութեր

Լրահոս