
Հետախուզվող Միշա Մ.-ն վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և օդանավակայանից բաժին է ներկայացվել 57-ամյա Միշա Մ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: