ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զուշացրել է դեսպանատան աշխատակիցներին խուսափել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներից
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին ՀՀ մի շարք մարզեր այցելելու վտանգավորության մասին:
Նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:
Հաղորդագրության համաձայն, զինված կոնֆլիկտի պատճառով Հայաստանում ավելացրել են զգուշավորությունը, որոշ հատվածներում ռիսկերն ավելացել են: «Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ռազմական գործողությունները հաշվի առնելով՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին արգելված են անկարևոր ճանապարհորդություններ հետևյալ ուղղություններով:
- Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք,
- Գեղարքունիքի մարզ Սևանա լճից արևելք,
- Գեղարքունիքի մարզ Սևանա լճից հարավ և M10 մայրուղու արևելք,
- Արարատի մարզի Երասխ գյուղ,
- Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք,
- Սյունիքի մարզ,
- ԼՂ ճանապարհորդելը շարունակում է արգելված մնալ»,- ասված է հաղորդագրությունում: