««Դիվանագիտական նոու հաուն» հասավ ևս մեկ աննախադեպության, երբ մի երկրի ղեկավարը թշնամի երկրի ղեկավարին առաջարկում է ներկայացնել սեփական երկրի տարածքի իր համար ընդունելի քարտեզ»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը ՀՀ ղեկավարը օգտագործեց, ոչ թե որպես իր երկրի շահերը, ձգտումներն ու սկզբունքներն, այսպես կոչված, «միջազգային հանրությանը» ներկայացնելու լավ առիթ, այլ Ադրբեջանի տարածաշրջանային գերհզոր պետության վերածվելու փաստի պրեզենտացիայի:
Ողջ ելույթի քաղաքական շեշտադրումներն ու գնահատականները՝ նկրտումներ, ամբիցիաներ և դրանց հասնելու հնարավորություն ունեցող Ադրբեջանի մասին էին:
«Դիվանագիտական նոու հաուն» հասավ ևս մեկ աննախադեպության, երբ մի երկրի ղեկավարը թշնամի երկրի ղեկավարին առաջարկում է ներկայացնել սեփական երկրի տարածքի իր համար ընդունելի քարտեզ:
Քաղաքական խոսքը նախևառաջ տպավորության և ենթադրությունների հանգման առաքելություն ունի:
«Միջազգային հանրությունը» լսեց մի քաղաքական տեքստ այն մասին, թե ինչ հզոր է Ադրբեջանը և ինչքան խոցելի և թույլ է Հայաստանը: Այդ ելույթը նրա մասին էր, որ Հայաստանը, բացի «խաղաղություն» մուրալուց, ուրիշ որևէ այլ քաղաքական մարտավարություն և ձգտում չունի:
Ձգտում չունեցողին և մուրացողին այդ կազմակերպությունն ու «միջազգային հանրություն» կոչվածը երբեք որևէ բան չի առաջարկել:
Հ.Գ. Չկա քաղաքականություն
Չկա դիվանագիտություն
Չկա տեսլական
Կա քաղաքան մուրացիկություն
Կա պետությունը հանձնելու սինդրոմ»