Ավտովթար Մարտունի-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Թ. Ք.) և «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Շ. Գ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին․ ուղևոր Գ․ Գ․- ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ժ․ Գ.-ն (ծնված 1997 թ․) հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղևոր Գ․ Գ.-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։