«Զղջալու են». Ալեն Սիմոնյանը սպառնում է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այն մարդիկ, որոնք երեկ Բաղրամյան պողոտայում հայտարարում էին պատգամավորների տան հասցեները՝ նրանք պատասխան են տալու։

«Այն մարդիկ, որոնք համարում են, որ իրենք կարող են հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն։ Ես նշված հասցեում չեմ բնակվում, ես երկու մանկահասակ երեխա ունեմ, մեզանից շատերը մանկահասակ երեխաներ ունեն։ Վստահեցնում եմ իրենց, որ իրենք դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Տեղին է հիշեցնել 2018 թվականի ապրիլյան դեպքերը, երբ այն ժամանակ դեռևս պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր, որ ինքը հույսը դնում է միայն ժողովրդի վրա, եթե ժողովրդի ճնշումը լինի, նրանք արդեն հրապարակային կհայտարարեն իր օգտին քվեարկելու մասին: Հարցին, թե ճնշումն ինչպե՞ս եք պատկերացնում՝ վարչապետի թեկնածուն պատասխանել է. «Զանգերով, ցույցերով: Այսօրվա, վաղվա ընթացքում ԱԺ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակվեն, ինչո՞ւ չէ, նաև՝ հասցեները»: Եվ այդպես էլ արեցին:

Մինչդեռ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույն արարքը կատարողներին սպառնում է, որ զղջալու են:

Կարդացեք նաև

Չորս տարի առաջ հեռախոսահամարներ և հասցեներ հրապարակողները կարծես չեն զղջացել, փոխարենը՝ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցից առաջ ուղիղ հրահանգ տվեց անվտանգության աշխատակիցներին՝ լրագրողներին հանել ԱԺ շենքից, ինչն անմիջապես կատարվեց:

Թե ինչ հիմքով  է նման հրահանգ տվել, Ալեն Սիմոնյանը նախ պատասխանեց, որ չի պատրաստվում քննության առարկա դարձնել իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը, ով ցանկանում էր հարվածել լրագրողին և հայտարարում էր, որ ԱԺ շենքն իր տունն է, և լրագրողը պետք է հեռանա։

«Ես վարվել եմ ԱԺ կանոնակարգ օրենքի նոր ընդունված դրույթներին համապատասխան, որով ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի, և հաշվիչ հանձնախմբի անդամի նկատմամբ այն, ինչ արվել է այդ լրագրողների կողմից, խաթարել է հաշվիչ հանձնախմբի աշխատանքը։ Կոնկրետ այդ լրագրողները վաղուց էին սպառել իրենց վարվելակերպի լիմիտը, և վաղուց էր պետք դա անել»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականին թավշյա իշխանավորները երբ հրապարակեցին այն ժամանակվա իշխանական պատգամավորների հեռախոսահամարներն ու հասցեները, նրանց ուղղակի կամ անուղղակի հրահանգով   քաղաքացիները ոչ միայն զանգահարում էին, այլև  դաղագներով ու ծաղկեպսակներով գնում էին պատգամավորների  տների մոտ,  դրանք տեղադրում մուտքերի մոտ ու սպառնում էին:

Տեսանյութեր

Լրահոս