
«Ալաշկերտ»-ը կրկին նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական մի շարք ակումբներում, ուկրաինական «Մետալիստ 1925» և «Գորնյակ-Սպորտ» թիմերում, Էլ Սալվադորի «Ագիլայում»:
Լուկասի նախորդ ակումբը Գվատեմալայի «Մալակատեկոն» էր: