168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ադրբեջանական կողմը գուցե սպասում է աշխարհաքաղաքական նշանակության մի շարք իրադարձությունների, որոնցից հետո կկողմնորոշվի՝ ինչ սցենարով առաջ շարժվել։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, թե գործընթացը որքան կախյալ է աշխարհաքաղաքական իրադարձություններից։
«Եթե մեր շահը շարունակում է մնալ Հայաստանի մնացած հատվածը պահելը, ապա պետք է ավելի կշռադատված քաղաքականություն վարենք: Պետք է գործակցել Իրանի հետ, որպեսզի կարողանանք կասեցնել ուժային սցենարի վտանգը: Եվ ոչ թե հակառակը՝ ստեղծել պրովոկացիոն միջավայր, տալ ստորագրություններ ու այդպիսով արդարացնել ցանկացած հարձակում: Եթե Հայաստանն ուզում է պահել այն, ինչ կա, ապա այդ ամենից ՀՀ-ն պետք է հրաժարվի»,- համոզմունք հայտնեց մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ Սերգեյ Մելքոնյանը:
Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ ՀՀ որևէ իշխանավոր իրավունք չունի իր որևէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները:
Հայկ Մամիջանյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ մուտքից մտնում են ԱԺ և սպասում են ՔՊ–ական պատգամավորներին։