«Եթե քայլեր չձեռնարկեք, Արցախի պես Սյունիքին էլ հրաժեշտ կտաք…»․ սյունեցի լրագրող Արև Աբելյան

Սյունեցի լրագրող Արև Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«SOS

Երևանաբնակ իմ ընկերներ

Սյունիքում վիճակը ծայրահեղ ծանր է։ Եթե քայլեր չձեռնարկեք՝ Արցախի պես Սյունիքին էլ հրաժեշտ կտաք…

Ավելին չեմ կարող ոչինչ ասել… խնդրում եմ մի բան արեք։

Հ.Գ. Նիկոլականները չինքնահաստատվեն գրառմանս տակ, ու չասեն պանիկա եմ տարածում։ Պատերազմի մասին լուրերն էլ չժխտեն որոշները։ Եթե ձեր տան տանիքը կա, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չկա։ Արդեն թշնամուն հանձնած ՀՀ սուվերեն տարածքները վկա…»:

Մեկնաբանություններում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը հարցրել են՝ ինչ անել:

Արև Աբելյանը պատասխանել էր՝ քայլեր ձեռնարկեք, հայրենասեր ղեկավար բերեք, որ էս օրհասական պահին ելք գտնի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930