Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ճակատեն-Ծավ հատվածում երեկ կրակոցներ չեն եղել: Միաժամանակ նա նշեց՝ թեև կրակոցներ չկան, բայց ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել կայուն լարված, որովհետև չգիտեն, թե հետո ինչ կլինի:
«Ծավում գիշերը հանգիստ է անցել. Ճակատեն-Ծավ հատվածում այս պահին ևս կրակոցներ չկան»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:
Ճակատեն-Ծավ հատվածում կրակոցները շուրջ կես ժամ է՝ դադարել են. Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը: