Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ջինանյան, Լազյան, Խորենացու, Գ.Լուսավորչի, Գ.Նժդեհի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Նույն օրը ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Մեծավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 10:30-17:00-ն`Արարատի մարզի Արարատ քաղաքի «ՈԿՖ բանավան» թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-17:00-ն՝ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների,
ժամը 10:00-17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: