«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը կոչ է արել միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին:
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:
Որքան ուշագրավ են միջազգային կառույցների, ՀՀ գործընկեր երկրների արձագանքները, այնքան էլ հայկական կողմի դիվանագիտական ձևակերպումները, որոնք ռեգիոնալ աշխարհաքաղաքականության առումով ուշագրավ ելևէջներ են պարունակում:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: Այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Գորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը տեղեկություններ չունի, թե քաղաքում ի՞նչ իրավիճակ է, քանի որ կեսգիշերն անց համայնքապետի գլխավորությամբ գնացել են դիրքեր և մինչև այս պահը շարունակում են մնալ այնտեղ։
ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Մեծ Բրիտանիայի վախճանված թագուհուն՝ Եղիսաբեթ Երկրորդին, հրաժեշտ տալ ցանկացողների հերթն արդեն սկսել է Լոնդոնում ձեւավորվել դեռ նախքան նրա աճյունը քաղաք բերելը, չնայած այն բանին, որ հանրության հրաժեշտը միապետին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում սկսվելու է միայն սեպտեմբերի 14-ին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդները սեպտեմբերի 13-ի երեկոյան կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը: Ինչպես տեղեկացնում է «Московский комсомолец» լրատվամիջոցը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Երեկվանից երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»:
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
Հնդկաստանը՝ որպես Քսանի խմբի նախագահ, պլանավորում Է միավորման գագաթնաժողովն անցկացնել հաջորդ տարվա սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Նյու Դելիում:
Վարդենիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
«Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Եթե մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Մենք դա պարտական ենք Եվրոպայի անվտանգությանը և առաջին հերթին՝ հայ ժողովրդին»,- Եվրոպական խորհրդարանի այօրվա նիստում ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսու-Խավիեր Բելամին՝ ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման մանրամասները եւ ստեղծված իրավիճակը։
LIVE. 168TV-ն ուղիղ միացմամբ անդրադառնում է ստեղծված իրավիճակին
Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:
«Պատահածը սադրանք չէր՝ ինչպես իշխանություններն էին կոչում, սա բացահայտ ագրեսիա է Հայաստանի դեմ, անկախ և ինքնիշխան Հայաստանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմաններին թշնամու հերթական ագրեսիային՝ նշեց Սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը գիշերը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 24:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ԲԿ-ից հայտնում են, որ Վարդենիս հասած բժիշկներն անմիջապես անցել են իրենց բուն առաքելությանը:
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ իր որդին՝ Դավիթը, վիրավոր է և գերի է ընկել:
Ժողովուրդ, հելեք, եկեք Բաղրամյան.44-օրյա պատերազմում զոհվածի հարազատի կոչը
Հլը ձեռդ քաշի, գլուխդ կպոկեմ.լարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ։
Առաջին օրերը կնվիրեն արարողակարգային հարցերին. նստաշրջանի օրակարգի, պատվիրակությունների կազմի եւ աշխատանքի կարգի հաստատմանը:
Վարդենիսում այս պահի դրությամբ կրակոցները շարունակվում են. Թագուհի Թովմասյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել:
Սպասվում է, որ, բացի համագումարին մասնակցելուց, քահանայապետը պատարագ կմատուցի 3 հազար ուխտավորների համար, որոնք Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել Կենտրոնական Ասիայի երկրներից և մյուս հարևան պետություններից:
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:
Վրաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ընթացիկ ամսին պլանավորում են սկսել բանակցություններ երկրների միջեւ ազատ առետրի շուրջ:
Թշնամին շարունակում է կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։
Պատերազմը շարունակվում է. ի՞նչ է պետք անել. Էդգար Էլբակյան և Վարուժան Գեղամյան