Հ.Գ. նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են»:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Սոթքում է, տեղում ներկայացնում է իրավիճակը, զրուցում բնակիչների հետ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ,
Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի […]
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
Վարուժան Գեղամյանը տելեգրամի կիր ալիքում գրել է:
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի զինատեսակներ։
Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, սակայն կրակոցները գյուղի ուղղությամբ չեն: Այս մասին news.am-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:
Թվիթերի էջում գրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
Գեղարքունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սահմանամերձ Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերը դատարկվել են… Կութի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու կողմից կրակոցները սկսվել են 23:00-ի սահմաններում, գնալով ավելի են ակտիվացել, ապա թնամին կրակ է բացել գյուղի վրա.
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը ներկայացրեց պաշտոնական հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
«Ըստ տեղի բնակիներից եկող տեղեկատվության՝ Սոթքում ավերված տներ կան, Կութում 1 վնասված տուն կա։ Սոթքի, Կութի վրա, Նորաբակի ուղղությամբ հենց գյուղերի` խաղաղ բնակչության վրա են կրակում։ Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
«1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։
«Մարդ չի մնացել, սաղ դուրս են եկել: Ահավոր վիճակ է, տան վրայով սնարյանդներն անցնում են, Սոթքի զորամասը լրիվ քարուքանդ արեցին: Ծանր տեխնիկա են աշխատացնում, միայն հրետանի է աշխատում…»,- ասաց Ավետյանը, ապա հավելեց, որ մութ է շատ բաներ տեսանելի չէ, բայց ավերածություններն ահռելի են:
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։
«Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար»:
Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։
Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։