
«Ալաշկերտը» նոր համալրումը ունի

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» կազմը համալրել է 18-ամյա Նարեկ Մանուկյանը:
Ռուսական «Կալուգայից» երևանյան թիմ տեղափոխված ձախ եզրայինը հանդես է եկել նաև «Ռոստովի» երկրորդ թիմում:
Մանուկյանը 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-19 հավաքականում, որի կազմում մասնակցել է նաև Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդի հանդիպումներին: