«Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ»․ ֆրանսիացի պատգամավոր

«Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Եթե ​​մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Մենք դա պարտական ​​ենք Եվրոպայի անվտանգությանը և առաջին հերթին՝ հայ ժողովրդին»,- Եվրոպական խորհրդարանի այօրվա նիստում ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսու-Խավիեր Բելամին՝ ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման մանրամասները եւ ստեղծված իրավիճակը։

Նա խորհրդարանի նախագահին կոչ է արել միասնականորեն հանդես գալ ընդդեմ Ալիեւի հանցավոր ռեժիմի, ինչպես Եվրոպան վարվեց Ուկրաինայի պարագայում, վերջապես դատապարտել նրա գործողությունները եւ թույլ չտալ իրագործել ծրագրածը։

«Չլեգիտիմացնենք Ալիեւի ռեժիմը եւ չֆինանսավորենք նրա սպառնալիքները՝ գազ գնելով, սանկցիաներ կիրառենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրելով»,-ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930